Ռուսաստանը Սիրիա տասնյակ հաուբիցներ է ուղարկել. Fox News

15:45 • 10.05.17

Ռուսաստանն անցած շաբաթ Սիրիա Մ-30 տեսակի 21 հաուբից է ուղարկել: Այդ մասին հայտնում է ամերիկյան Fox News-ը՝ վկայակոչելով Պենտագոնում երկու աղբյուրի:


«Նման բան չեն անում նրանք, ովքեր ցանկանում են նվազեցնել լարվածությունը»,- ասել է աղբյուրներից մեկը:


Նշվում է, որ հրետանային տեխնիկան բեռնանավով տեղափոխվել է Տարտուսի նավահանգիստ:


Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանը վերջերս Սիրիա է ուղարկել Ա-50 հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռ: Իսկ մոտ ժամանակներս սպասվում է Սիրիա Ս-400 զենիթահրթիռային համակարգերի համար հրթիռների ժամանումը, ինչից հետո Սիրիայում ռուսական խմբավորման տրամադրության տակ գտնվող այդ հրթիռների քանակը կրկնակի կավելանա։