Վրաստանն ու ԱՄՆ-ն հետախուզական տվյալների փոխանակության շուրջ համաձայնագիր են ստորագրել

02:20 • 10.05.17

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ մայիսի 9-ին ստորագրել են համաձայնագիր՝ հետախուզական տվյալների փոխանակման և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ։ Այս մասին հաղորդվում է Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:

 

Համաձայնագիրն իրենից ներկայացնում է անվտանգության ոլորտում ամերիկա-վրացական համագործակցության մեջ նշանակալի նոր մակարդակ։ Այն սահմանում է իրավական հիմք՝ հետախուզական տեղեկությունների փոխանակման ու ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև հակաահաբեկչական համագործակցության ինտենսիվացման համար։


Փաստաթուղթն «աջակցում է իր զինված ուժերի բարեփոխման ուղղությամբ Վրաստանի ջանքերն ու ճանապարհ հարթում ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև հետագա համաձայնագրերի համար»։