Թրամփն աշխատանքից հեռացրել է ՀԴԲ տնօրենին՝ գլխավոր դատախազի առաջարկությամբ

03:50 • 10.05.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է Հետախուզությունների Դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին՝ գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնի առաջարկությամբ, հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:


Սեշնը հանդես էր եկել Սպիտակ տանն ուղղված նամակով, որում հայտարարում է, որ « ՀԴԲ ղեկավարությանն անհրաժեշտ է թարմ մեկնարկ»:


«ԱՄՆ-ի ՀԴԲ տնօրենը պետք է լինի մի մարդ, ով հավատարմորեն հետևում է երկրի արդարադատության նախարարության կանոններին և սկզբունքներին», - ասել է նամակում Սեշնը:


Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Քոմին ի վիճակի չէ արդյունավետ կառավարել ՀԴԲ-ն և չարաշահում է իր իշխանությունն այնտեղ: