Վաշինգտոնում սկսվել է Լավրով-Թիլերսոն հանդիպումը

16:54 • 10.05.17

Վաշինգտոնում սկսվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:


Ինչպես ավելի վաղ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, բանակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու իրավիճակը Սիրիայում:


Կողմերը քննարկելու են նաև Ուկրաինայում ճգնաժամի կարգավորումը, իրավիճակը Կորեական թերակղզում և մի շարք երկկողմ հարցեր:


Նշենք, որ Սերգեյ Լավրովն ամենաբարձրաստիճան ռուս պաշտոնյան է, ով այցելել է Վաշինգտոն Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: