Չինաստանում մոտոցիկլավարը հրաշքով փրկվում է բեռնատարին բախվելուց և կրակի կենտրոնում հայտնվելուց հետո (տեսանյութ)

01:19 • 11.05.17

 

Չինաստանի Նանչան քաղաքում արտակարգ ավտոճանապարհային պատահար է տեղի ունեցել. մոտոցիկլավարը գլխով բախվում է հսկայական բեռնատարին և հայտնվում կրակի ճիրաններում:

Ինչպես հայտնում է The Mirror-ը, մոտոցիկլավարին հրաշքով հաջողվել է ողջ մնալ: Բեռնատարի վարորդին ևս հաջողվել է անվնաս մնալ և խուսափել բռնկված կրակի ճիրաններից` ուղևորի կողմից դուրս ցատկելով վարորդի խցիկից:

Ինչպես երևում է տեսանյութում, չինացի մոտոցիկլավարը բախվում է խաչմերուկը հատող բեռնատարին: Բախման հետևանքով անմիջապես հսկայական կրակ է բռնկվում:

Հեծանվորդին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ ստացած վնասվածքները վտանգավոր չեն կյանքի համար: