Չինաստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ դառնալով 8 մարդու մահվան պատճառ, հայտնում է Associated Press-ը՝ մանրամասնելով, որ վիրավորների թիվը գերազանցել է 20-ը:
Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել է առնվազն 180 շինություն:
Հայտնի է, որ փլուզումների մեծ թիվը պայմանավորված է այն փաստով, որ շինությունների մեծ մասը փայտաշեն ու կավաշեն է եղել:
Associated Press-ը հիշեցնում է, որ Չինաստանում ամենաշատ մարդկային կյանքեր խլած երկրաշարժը տեղի է ունեցել 2008թ. մայիսին՝ Սիչուան նահանգում: Այն ժամանակ երկրաշարժը խլել է մոտ 90.000 մարդու կյանք:













