Հնդկաստանում հարսանեկան արարողության ժամանակ պատը փլուզվել է հյուրերի վրա. կա 23 զոհ

06:45 • 11.05.17

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում հարսանեկան արարողության ժամանակ պատը փլուզվել է և ընկել հրավիրվածների վրա: 23 հոգի մահացել է՝ այդ թվում 11 տղամարդ, 8 կին և 4 երեխա, ևս 28-ը ծանր վնասվածքներ են ստացել փլատակների տակ մնալով:


Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, պատի փլուզումն առաջացել է ուժեղ փոթորկի հետևանքով, որը նաև պատճառ է դարձել ամբողջ շրջանում էլեկտրականության անջատման:


Վիրավորված հյուրերին մի կերպ հանելով պատի բեկորների տակից՝ տեղափոխել են հիվանդանոց, սակայն առայժմ նրանց վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում: