Թրամփի կողմից աշխատանքից հեռացված Ջեյմս Քոմիին Սենատ են կանչել՝ ցուցմունքներ տալու
Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը ԱՄՆ ՀԴԲ ղեկավարի պաշտոնից ազատված Ջեյմս Քոմիին կանչել է ցուցմունքներ տալու մայիսի 16-ի փակ լսումների ժամանակ, հաղորդում է The Independent-ը:
Դեմոկրատների ներկայացուցիչ Մարկ Ուորները հայտնել է, որ հանձնաժողովի նախագահի հետ միասին դիմել է Քոմիին՝ խնդրելով ելույթ ունենալ լսումներին, սակայն առայժմ հայտնի չէ Քոմիի պատասխանը:
Հիշեցնենք, որ նախօրեին է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է Ջեյմս Քոմիին ՀԴԲ ղեկավարի պաշտոնից։ Նա պետք է մայիսի 11-ին մասնակցել Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի բաց ու փակ լսումներին։ Սակայն նրա փոխարեն հիմա ելույթ կունենա ՀԴԲ ղեկավարի պաշտոնակատար Էնդրյու Մակկաբին։










