Ճապոնիայում թշնամական յակուձա կլանների միջև տասնյակ բախումներ են գրանցվել

13:21 • 11.05.17

Ճապոնիայի ոստիկանությունն արձանագրել է տեղական մաֆիայի յակուձա թշնամական կլանների անդամների մի քանի տասնյակ բախումներ: Այս մասին հայտում է ТАСС-ը:

Ճապոնիայի Ազգային ոստիկանական վարչության ղեկավար Մասայոսի Սակագուտիի խոսքով՝ 2016 թվականի մարտի 7-ից մինչև 2017 թվականի մայիսի 10-ն արձանագրվել է մոտ 47 բախում՝ ենթադրաբար «Յամագուտի-գումի» խոշորագույն խմբավորման և 2015 թվականի ամռանը դրանից առանձնացած «Կոբե յամագուտի-գումի» խմբավորման միջև:

«Երկու խմբավորումը վերահսկելու շնորհիվ մենք ակնկալում ենք նրանց թուլացումն ու ամբողջական փլուզումը», - ասել է ոստիկանական վարչության ղեկավարը:

Նա նշել է, որ երկրում առկա է նաև այլ կլանների միջև ընդհարումների հավանականություն: