Մոսկվայում տղամարդը բռնաբարել է անչափահաս աղջկան, ում աշխատանքային հարցազրույցի է կանչել

04:00 • 11.05.17

Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում տղամարդը բռնաբարել է անչափահաս աղջկան, ում իբրև թե հարցազրույցի է հրավիրել աշխատանքի ընդունվելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:


Միջադեպը տեղի է ունեցել Նոր Արբատ փողոցի բնակարաններից մեկում, որտեղ միջին տարիքի տղամարդը խաբեբայությամբ կանչել է 17-ամյա անչափահասին և բռնաբարել նրան: 


Այժմ կասկածյալը ձերբակալված է, հայտնում է գործակալությունը՝ հղում տալով Մոսկվայի ոստիկանությանը: