Նյու Յորքում 3 տաքսի ընկերության տուգանել են Կանադա փախչող ներգաղթյալներից մեծ գումարներ պահանջելու համար (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Յորք նահանգում գտնվող Պլատսբուրգ քաղաքի երեք տաքսի ընկերություն տուգանք կվճարի տարբեր գործողությունների, այդ թվում՝ Կանադա փախչող ներգաղթյալներից մեծ գումարներ պահանջելու համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Նյու Յորքի գլխավոր դատախազությանը:
Տուգանքների մասին որոշումը կայացվել է որպես գործի կարգավորման մաս այն բանից հետո, երբ երեք ընկերություն «ընդունել է, որ չի հրապարակել սակագները, ինչպես դա պահանջում է օրենքը»:
Միացյալ Նահանգներից Կանադա անօրինական ուղևորությունները չափազանց տարածված են դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր, որը բազմիցս խոստացել է հետապնդել փաստաթղթեր չունեցող ներգաղթյալներին:
«Նյու Յորքում վերջին ամիսներին ներգաղթյալների համայնքներում մենք զգալի վախ ենք տեսել: Ֆինանսական առավելության համար այդ վախից օգտվելը պարզապես անբարեխղճություն է»,- ասել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանը:
Որպես կարգավորման մաս՝ ընկերությունները վճարելու են 350-ից 2500 դոլարի չափով տուգանք:










