Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի գալա խաղին ու 6 անգամ գրավել մրցակցի դարպասը (լուսանկարներ, տեսանյութ)

10:12 • 11.05.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի գալա հանդիպմանը՝ 6 անգամ տափօղակն ուղարկելով մրցակցի դարպասը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, գալա հանդիպումը բացել է երգչուհի Յուլյա Սամոյլովան՝ կատարելով Ռուսաստանի պետական օրհներգը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինի հետ խաղադաշտ են դուրս եկել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, օլիմպիական չեմպիոններ Վյաչեսլավ Ֆետիսովը, Պավել Բուրեն և այլ անվանի հոկեյիստներ:

Նշվում է, որ Պուտինը խաղադաշտ է դուրս եկել 11 համարի մարզաշապիկով: Նա հանդես է եկել «Հոկեյի լեգենդները» թիմում:

Картинки по запросу Путин забросил шесть шайб в матче НХЛ