Երևանի «Շիրակ» հյուրանոցում իրանցի 34-ամյա զբոսաշրջիկի դի է հայտնաբերվել

12:10 • 11.05.17

Tert.am-ի տեղեկություններով Երևանի «Շիրակ» հյուրանոցում մաքրուհին օտարերկրացի զբոսաշրջիկի դի է հայտնաբերել։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը,ասելով, որ ոստիկանությունը դիակի առկայության մասին ահազանգ ստացել է։

Նա ասաց,որ մայիսի 10-ին՝ժամը 14։40-ին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող հյուրանոցներից  մեկում քաղաքացու դի կա:

«Մեկնած օպերատիվը խումբը պարզել է,որ նշված հյուրանոցի 10-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում հայտնաբերել է 1983-ին ծնված Իրանի իսլամական հանրապետության քաղաքացու դիակը»,-ասաց Էդգար Ջանոյանը։

Ոստիկանությունից հայտնեցին,որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,կատարվում  է քննություն։