ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայում դեէսկալացիոն գոտիներում տիրող իրավիճակի հետ կապված տեղեկատվություն են փոխանակել
Ռուսաստանն ու Թուրքիան տեղեկատվության փոխանակում են իրականացրել Սիրիայում դեէսկալացիոն գոտիներում տիրող իրավիճակի հետ կապված, այս մասին հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը:
Հայտնի է, որ ռուսական կողմն այս ընթացքում գրանցել է հրադադարի ռեժիմի 8 խախտում, Թուրքիան՝ 3:
Ընդհանուր առմամբ, իրավիճակը գնահատվել է կայուն, հրադադարի խախտումները գրանցվել են Դամասկոսում, Հալեպում, Լաթաքիայում և Համայում:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին սիրիական հիմնախնդրի շուրջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել: Հուշագիրը ենթադրում է Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծում:










