Թերեզա Մեյը խոստացել է օգնել Չեչնիայի միասեռականներին

05:38 • 11.05.17

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը դիտարկում է Չեչնիայում ԼԳԲՏ համայնքին օգնելու բոլոր հնարավորությունները, գրում է The Independent-ը:

«Չեչնիայում ԼԳԲՏ համայնքին օգնելու լավագույն միջոցը գտնելու շտապ միջոցառումներ են ձեռնարկվում, - հայտնել է Մեյը, - Մարդկանց հանդեպ ցանկացած խտրականություն, հիմնված նրանց սեռական կողմնորոշման վրա, պարզապես անընդունելի է»:


Հիշեցնենք, որ Չեչնիայում 100-ից ավել մարդ է ձերբակալված՝ նույնասեռականության մեղադրանքով: Ըստ որոշ տեղեկատվության՝ 3 հոգի սպանվել է սեռական կողմնորոշման պատճառով: