ԱՄՆ-ում ուսանողները սուլոցներով բոյկոտել են կրթության նախարարի ելույթը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Բեթուն Քուքմանի համալսարանում ուսանողները սուլոցներով են դիմավորել ԱՄՆ կրթության նախարար Էլիզաբեթ Դևոսին, երբ վերջինս ելույթ է ունեցել դիպլոմների հանձնման արարողության ժամանակ:
Ինչպես հայտնում է Time պարբերականը, ուսանողների և շրջանավարտների նման տրամադրվածությունը նախարարի նկատմամբ կապված է նրա՝ կրթական մեթոդների, ինչպես նաև սևամորթ ուսանողների մասին հակասական հայտարարությունների հետ:
Համալսարանի ռեկտորը ստիպված է եղել հանգստության կոչ անել ուսանողներին՝ դիպլոմների հանձնման արարողությունը շարունակելու համար:










