Ֆրանսիական ընկերությունը 60 մլն եվրո կվճարի կրծքի անորակ իմպլանտանտներից տուժած անձնանց

22:29 • 12.05.17

Ֆրանսիական TÜV Rheinland ընկերությունը, որն զբաղվում է ապրանքների հավաստագրմամբ, Ֆրանսիայի վերաքննիչ դատարանի որոշմամբ պարտավորվում է 60 մլն եվրո վճարել կրծքի անորակ իմպլանտանտներից տուժած 20 000 մարդու:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, անորակ իմպլանտանտներից տուժողներն օգտնվել են Poly Implant Prothèse ֆրանսիական ընկերության արտադրանքից: Այն 20 տարի շարունակ կրծքի իմպլանտանտներ է վաճառել աշխարհի տարբեր երկրներում, քանի դեռ չի պարզվել, որ ընկերությունը ցածրորակ արդյունաբերական սիլիկոնը բժշկականի տեղ է մատուցում: 

Դատարանի որոշումը հաստատում է Տուլոն քաղաքի վարչական դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը, որը հունվարին պարտավորեցրել էր TÜV Rheinland-ին 3 000 եվրո վճարել տուժածներից յուրաքանչյուրին:

Նշվում է, որ տուժողները բնակվում են 14 երկրում:

 

 

Ֆրանսիական ընկերությունը 60 մլն եվրո կվճարի կրծքի անորակ իմպլանտանտներից տուժած անձնանց