Bentley-ն ավտոմեքենաներ կթողարկի վեգանների համար

17:48 • 12.05.17

Բրիտանական Bentley Motors ավտոմոբիլային ընկերությունն ավտոմեքենաներ կթողարկի վեգանների համար. արդեն մեկնարկել է ավտոմեքենաների սրահների համար արհեստական կաշի մշակելու գործընթացը: Կաշին կստացվի պրոտեինի, սնկերի և մեդուզաների հիման վրա: Այս մասին հայտնում է Auto Express-ը՝ հղում անելով Bentley-ի դիզայնի գծով տնօրեն Շտեֆան Զիլաֆին:

«Դուք չեք կարող վեգան այցելուին ավտոմեքենա վաճառել, որի սրահի պատրաստման համար կենդանիների մոտ 20 կաշի է պահանջվում: Մենք զրուցել ենք այդպիսի սպառողների հետ Կալիֆորնիայում և լսել՝ ինչ նրանք կցանկանային մեր ավտոմեքենաներից», - պատմել է Զիլաֆը:

«Շուտով մենք վեգանների համար նախատեսված Bentley կներկայացնենք: Շքեղության աշխարհում սենսացիա կդառնա պրոտեինների, սնկերի և մեդուզաների հիման վրա պատրաստված կաշին», - պարզաբանել է նա:

Bentley-ն ավտոմեքենաներ կթողարկի վեգանների համար