Microsoft-ը ցուցադրել է Windows 10-ի նոր դիզայնը (տեսանյութ)

21:57 • 12.05.17

Microsoft ընկերությունն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է Windows 10 օպերացիոն համակարգի նորացված դիզայնը:  Корреспондент-ի հաղորդմամբ` թարմացված տարբերակն ստացել է Fall Creators Update անվանումը:

Նախատեսվում է, որ նոր տարբերակը կթողարկվի այս աշնանը: Հաղորդվում է, որ օպերացիոն համակարգի նոր դիզայնի հիմքում ընկած են տարատեսակ անցումներն ու նոր անիմացիաները:

Ամերիկյան ընկերությունը նորույթը ներկայացրել է Սիեթլում կայացած Build 2017 ծրագրավորողների համաժողովի շրջանակներում:


 

 

Microsoft-ը ցուցադրել է Windows 10-ի նոր դիզայնը (տեսանյութ)