Մեծ Բրիտանիայում կցուցադրվի արագությունը գերազանցելու համար աշխարհում առաջին տուգանքը ստացած մեքենան
Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայանալու է Էլեգանտության մրցույթը, որի շրջանակում ցուցադրվելու է արագության թույլատրելի չափը գերազանցելու համար աշխարհում առաջին տուգանքը ստացած ավտոմեքենան:
Ինչպես նշում է motor.ru-ն, խոսքը վերաբերում է Arnold Benz մեքենային, որը տուգանքը ստացել է 1896թ.:
Հայտնի է, որ փոխադրամիջոցի ղեկին է գտնվել Ուոլթեր Առնոլդը, որը Քենթի ճանապարհներից մեկին 13կմ/ժ արագություն է զարգացրել: Մինչդեռ արագության թույլատրելի չափը եղել է 3 կմ/ժ:
Աղբյուրը մանրամասնում է, որ օրինախախտին կանգնեցրել է հեծանվով ոստիկանն ու 1 շիլլինգ տուգանք նշանակել:










