Աշխարհի ամենազանգվածային կիբերհարձակումը կարող է կրկնվել. աղբյուր

04:36 • 13.05.17

Աշխարհի 74 երկրների վրա տարածված զանգվածային կիբերհարձակումը կարող է կրկնվել, հաղորդել է  Նյու Յորքի իշխանություններին առընթեր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Բելբոնին՝ ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ:

«Դա ամենազանգվածային կիբերհարձակումներից մեկն է, որը մենք այսքան ժամանակ տեսել ենք: Այս դարում կիբերանվտանգության հարցն առաջնահերթ է դարձել»։ 

Կիբերհարձակման ժամանակ կիրառվել է էլեկտրոնային լրտեսության ծրագիր, վարակված համակարգիչների էկրաններին հայտնվել է փրկագնի պահանջ՝ տվյալների բազաներն արգելաբացելու դիմաց։ Այդ լրտեսական ծրագիրն ԱՄՆ ԱԱԾ-ից է առևանգվել և անցյալ տարի տարածվել է Shadow Brokers կեղծանվամբ գործող հաքերների կողմից:

Աշխարհի ամենազանգվածային կիբերհարձակումը կարող է կրկնվել. աղբյուր