Եգիպտոսում հնագետները 17 հնագույն մումիա են հայտնաբերել

18:25 • 13.05.17

 

Եգիպտոսում հնագետները 17 լավ պահպանված մումիա են հայտնաբերել Էլ-Մինյա նահանգի դամբարան-կատակոմբներում (գետնադամբարան), որոնք գտնվում են մայրաքաղաք Կահիրեից մոտ 250 կմ հեռավորությամբ:

Ինչպես հայտնում է BBC-ն, հնագույն դամբարանները տեղակայվել են գետնի տակ մոտ 8 մետր խորություններում: Գտածոների թվում են կրաքարից ու կավից պատրաստված սարկոֆագներ, կենդանիների մնացորդներով դագաղներ և հին եգիպտական գրերով պապիրուսներ:

Դամբարանադաշտը 2016-ին ռադարի օգնությամբ հայտնաբերել է Կահիրեի համալսարանի ուսանողների խումբը:

Մումիաների իրական տարիքը դեռևս չի որոշվել: Կահիրեի համալսարանի հնագիտական ֆակուլտետի դեկան Մուհամեդ Համզայի կարծիքով` դրանք թվագրվում են Եգիպտոսի հունահռոմեական ժամանակաշրջանին: Այդ ժամանակաշրջանը շուրջ 600 տարի է տևել մ.թ.ա. 332-ին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից երկիրը գրավելուց հետո:

 

 

 

Եգիպտոսում հնագետները 17 հնագույն մումիա են հայտնաբերել