Ferrari-ի նոր հիպերքարը կներկայացվի 2022թ.

10:59 • 13.05.17

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Ferrari ընկերությունը պատրաստվում է բազմաթիվ նորարարական լուծումներով հագեցած նոր հիպերքարը ներկայացնել  2022թ.:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, այս մասին իտալական ավտոբրենդի տեխնոլոգիական բաժնի ներկայացուցիչ Մայքլ Լեյթերսը հայտնել է Autocar ամսագրին:

Նա նշել է, որ նոր հիպերքարը փոխարինելու է գալու մեծ աղմուկ հանած LaFerrari մեքենային: Լեյսթերը մանրամասնել է, որ ներկայացվելիք փոխադրամիջոցն ամենևին էլ չի լինելու «Ֆորմուլա 1»-ի շարժիչով համալրված ճանապարհային մեքենա:

Աղբյուրը հիշեցնում է, որ LaFerrari մոդելը ներկայացվել էր 2013թ.: Սովարաբար, Ferrari-ին իր հիպերքարերը ներկայացնում է 10 տարին մեկ, ուստի՝ բնական է, որ LaFerrari-ին փոխարինելու եկող մոդելի շնորհանդեսը տեղի ունենա 2022թ. ոչ շուտ:

 

 

Ferrari-ի նոր հիպերքարը կներկայացվի 2022թ.