iPhone 8. հայտնի են առաջատար սմարթֆոնի թողարման ժամկետները. լրատվամիջոցներ

23:04 • 13.05.17

Մի շարք աղբյուրների ու բլոգերների տվյալներով` iPhone 8-ը, ինչպես և տեխնոլոգիական հսկայի նախորդ սերնդի սմարթֆոնները, կթողարկվի սեպտեմբերին:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, որոշ վերլուծաբաններ էլ ենթադրում են, որ շուկայում այն կհայտնվի շատ ավելի ուշ` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այնուամենայնիվ, երկու տարբերակն էլ հաստատում են, որ 8-րդ սերնդի iPhone-ը կթողարկվի այս աշնանը:

Փորձագետների նախնական տեղեկությունների համաձայն` սմարթֆոնը ներկայանալու է որպես այս շարքի ամենախոշոր սմարթֆոնը, որի թողարկումը տեղի կունենա iPhone-ի 10-ամյա հոբելյանի առթիվ:

Ակնկալվում է, որ սմարթֆոնը համալրվելու է մի շարք նորարար գործառույթներով, OLED-վահանակով, ծայրից ծայր ձգվող էկրանով, ինչպես նաև հավելյալ իրականության համար նախատեսված 3D-տեսախցիկով:

 

 

iPhone 8. հայտնի են առաջատար սմարթֆոնի թողարման ժամկետները. լրատվամիջոցներ