Շատ կուզեմ, որ առաջիկա տարիներին քաղաքում ունենանք մեծ գեղեցիկ զբոսայգի, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել. Վիգեն Սարգսյանը կատարեց ընտրությունը (տեսանյութ)
Քիչ առաջ Երևանի 9/47 ընտրատեղամասում քաղաքապետի իր թեկնածուին ընտրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Վերջինս ընտրության էր եկել իր կնոջ ու երեխայի հետ:
Tert.am-ի հարցին՝ հավանո՞ւմ է քաղաքի ներկայիս տեսքը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Մեր քաղաքը օրեցօր գեղեցկանում է: Վստահ եմ, որ էլ ավելի է գեղեցկանալու: Մենք բացառիկ սիրուն քաղաք ունենք, որը շատ խորը պատմական արմատներ ունի, ունի իր ուրույն բնավորությունը, միջավայրը: Կարծում եմ՝ սա հաճելի քաղաք է ապրելու համար»:
Իսկ հարցին՝ ի՞նչ կցանկանար փոխել Երևանում, նա պատասխանեց. «Ուրախանում եմ, որ մեզ մոտ բարեկարգվում են այգիները, պուրակները: Շատ եմ կարևորում կանաչ գոտիների առկայությունը: Շատ կուզեմ, որ առաջիկա տարիներին քաղաքում ունենանք մեծ գեղեցիկ զբոսայգի, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել»:










