Լատվիայում մինչև 180 կգ բեռն օդ բարձրացնող թռչող սարք է ստեղծվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:31 • 14.05.17

Վերջերս անօդաչու թռչող սարքերը դարձել են մեր կյանքի տարբեր ոլորտների անփոխարինելի մասը. այս հարմարավետ սարքավորումներն օգտագործվում են թե՛ լուսանկարչության, թե՛ տեսաձայնագրության, և թե՛ փրկարարական աշխատանքների համար:

The Daily Mail-ի հրապարակած տեսանյութում ցուցադրվում է 28 պրոպելերով հագեցած դրոն, որը լատվիացի մարզիկ Ինգուս Աուգսկալնին 120 մետրանոց աշտարակից հասցնում է մոտ 304 մետր բարձրության վրա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լատվիայում անցկացված այս փորձարկումը դարձել է առաջին դեպքը, երբ մարդը թռչող սարքով բարձրանում է օդ և ցատկում պարաշյուտով:

Նշվում է, որ դրոնը կարող է օդ բարձրացնել մինչև 180 կիլոգրամ բեռ: Չնայած այն բանին, որ սարքը նախատեսված է զվարճանալու համար, այն կարող է օգտագործվել նաև փրկարարական աշխատանքների ոլորտում:

«Մոտ ապագայում մեր տեխնոլոգիան մարդկանց կյանքեր կփրկի, կօգնի հրդեհներ մարել և այլ կարևոր ու բարդ աշխատանքներ իրականացնել», - ասել է դրոնը ստեղծած ընկերության գլխավոր ինժեներ Յանիս Պուտրամսը:

 

 

 

 

 

  

 

 

Լատվիայում մինչև 180 կգ բեռն օդ բարձրացնող թռչող սարք է ստեղծվել (լուսանկարներ, տեսանյութ)