Գիրք ընթերցողներն ավելի բարի են, քան հեռուստացույց դիտողները. հետազոտություն
Գիրք ընթերցող մարդիկ ավելի «ընկերական, հասկացող և գթասիրտ» են, քան նրանք, ովքեր հեռուստացույց են դիտում:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, այս մասին վկայում են Մեծ Բրիտանիայի Քինգսթոնի համալսարանի հետազոտողների իրականացրած ուսումնասիրության արդյունքները:
Հետազոտության ղեկավար Ռոուզ Թերները հարցում է անցկացրել 123 կամավորի շրջանում, թե ժամանցի որ տարբերակն են նախընտրում՝ գրքերը, խաղերը, թե հեռուստացույց դիտելը: Այնուհետև փորձարկվել են նրան միջանձնային հատկանիշները:
Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր գեղարվեստական գրականություն են ընթերցում, դրական վարքագիծ են ցուցաբերել, իսկ նրանք, ովքեր սիրավեպ ու դրամաներ են ընթերցում, առավել հակված են կարեկցանքի:
Կատակերգական գրականություն նախընտրողներն առավել ընկերական և շփվող են:
Իսկ նրանք, ովքեր նախընտրում են հեռուստացույց դիտել, այդքան էլ ընկերական կամ կարեկցող վարքագիծ չեն դրսևորել:










