Ներկայացվել է Nokia 3310-ի՝ տիտանից պատրաստված և ՌԴ զինանշանով տարբերակը (լուսանկար)
Սմարթֆոնների լյուքս դասի թյունինգավորմամբ զբաղվող Caviar ընկերությունը ներկայացրել է Nokia 3310 բջջային հեռախոսի նոր տարբերակը՝ պատրաստված տիտանից ու դամասկոսյան պողպատից:
Նորույթները ներկայացվել են 2 տարբերակով՝ Titano և Atlante Russia: Ի դեպ, վերջինը զարդարված է Ռուսաստանի Դաշնության ազգային զինանշանով ու պետական օրհներգից մեջբերումով:
Ինչ վերաբերում է դրանց գներին, ապա դրանք տատանվում են 119.000-139.000 ռուբլու սահմաններում:
Աղբյուրը մանրամասնում է, որ օրիգինալ Nokia 3310-ը ներկայացվել է 2000թ., ու առ այսօր ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 126 մլն օրինակ:
Այն մեծ պահանջարկ է վայելում արտառոց դիմացկունության շնորհիվ:











