Հայաստանի 3 համալսարան Բեռլինում առաջին անգամ մասնակցել է «Study World- 2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսին 

20:00 • 15.05.17

Բեռլինում մայիսի 12-ից 13-ը կայացել է «Study World-2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են մոտ 150 համալսարաններ աշխարհի տարբեր երկրներից: 

Գերմանիայում ՀՀ դեսպանության և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ Հայաստանից առաջին անգամ վերոնշյալ միջոցառմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը: 

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ ցուցահանդեսի շրջանակներում հայաստանյան բուհերը ներկայացրել են իրենց կրթական ծրագրերը, Հայաստանում ուսանելու հնարավորություններն ու առավելությունները:

Հայաստանի 3 համալսարան Բեռլինում առաջին անգամ մասնակցել է «Study World- 2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսին