100 կմ/ժամը` 1.5 վայրկյանում. կանադացիներն ստեղծել են աշխարհի ամենաարագ էլեկտրամեքենան (տեսանյութ)
Էլեկրական մոտոցիկլետներ արտադրող կանադական Daymak ընկերությունն ստեղծել է C5 Blast էլեկտրամեքենան, որը ներկայանում է որպես ամենաարագն աշխարհում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նորույթն ունակ է մինչև 100 կմ/ժամ արագություն զարգացնել 1.5 վայրկյանում: Ավտոարտադրողը մեքենան համալրել է արտասովոր ուժային համակարգով, որի կազմում ներառված են էլեկտրաշարժիչը և 12 տուրբո օդամղիչ:
Կանադական արտադրության էլեկտրամեքենայի արժեքը կկազմի առնվազն 60 000 դոլար: Նախատեսվում է նաև առավել բյուջետային տարբերակի թողարկումը, որի արժեքը կկազմի 10 000 դոլար:










