Space X-ն արբանյակ է ուղարկել Երկրի ուղեծիր՝ ինքնաթիռները և նավերը Wi-Fi-ով ապահովելու համար (տեսանյութ)
Կանադաամերիկացի ինժեներ և գյուտարար Իլոն Մասկի SpaceX մասնավոր ընկերության Falcon 9 հրթիռակիրը բարեհաջող բաց է թողնվել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Կանավերալի հրվանդանից: Հրթիռի արձակումն ուղիղ եթերով ցուցադրվել է կազմակերպության Twitter-ի էջում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ հրթիռն ուղեծիր է հասցրել Inmarsat-5 F4 կապի արբանյակը, որը պետք է լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովի ինքնաթիռների և նավերի ուղևորների համար:
Նշվում է, որ ամերիկյան Boeing ընկերությունը ստեղծել է այս ապարատը, որը դարձել է չորրորդը և վերջինն այս շարքում: Դրանով ավարտվում է Global Xpress գլոբալ արբանյակային ցանցի կազմավորումը:
Հայտնի է, որ 2017 թվականի մարտին SpaceX-ն իրականացրել է Falcon 9-ի արձակումը, որի առաջին աստիճանն արդեն ուղարկվել է տիեզերք: Ինը րոպե անց հրթիռը բարեհաջող վայրէջք է իրականացրել Ատլանտյան օվկիանոսում տեղակայված հարթակի վրա:
Ավելի վաղ՝ մայիսի չորսին, SpaceX-ի փոխնախագահ Պատրիսիա Կուպերը հայտնել է, որ ընկերությունը մտադիր է ավելի քան 4 հազար հրթիռ արձակել մինչև 2024 թվականը՝ բարձր արագությամբ ինտերնետ ապահովելու համար:
Նրա խոսքով՝ 2017 թվականին ընկերությունը կմեկնարկի նախատիպերի փորձարկումը, և մինչև տարվա վերջ կարձակի առաջին արբանյակը: Երկրորդ ապարատը Երկրի ուղեծիր կմեկնի 2018 թվականին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










