«Mp3»-ի ձևաչափն այսուհետ պաշտոնապես «մահացել է». աղբյուր
Գերմանական «Fraunhofer IIS» ինտեգրալային սխեմաների ինստիտուտի փորձագետներն օրերս ոչ այդքան ուրախալի նորություն են հայտնել: Պաշտոնական հաղորդագրության մեջ նրանք հայտնել են «Mp3» ձևաչափի «մահվան» մասին: Պարզվում է, դրա արտոնագրերն այլևս վավերական չեն:
Որպես «մահվան» գլխավոր պատճառ նշվում է տեխնոլոգիական ներկայիս առաջընթացը, որի շնորհիվ արդեն բավական ժամանակ օգտատերերի մեծ մասը նախընտրում է այլ աուդիոնյութեր լսել, որոնք ինֆորմացիան մշակելու առումով շատ ավելի որակյալ են:
«Mp3» ձևաչափը դեռևս կապրի որոշ ժամանակ, սակայն աուդիոսարքեր արտադրողները մոտ ապագայում ընդհանրապես «Mp3»-ից կանցնեն «AAC»-ի:










