Փոթորիկներ, կայծակներ և փայլուն աստղեր. երկնային տեսարաններ՝ էկվադորցի օդաչուի ֆոտոշարքում (լուսանկարներ)

15:48 • 16.05.17

Օդաչուների աշխատանքը շատ լարված է. նրանք պատասխանատու են հարյուրավոր մարդկանց կյանքի և առողջության համար, ահա թե ինչու ոչ բոլորն են նույնիսկ երազում ինքնաթիռ վարելու մասին: Սակայն փաստ է, որ այս մասնագիտության տեր մարդկանց քրտնաջան աշխատանքը պարգևատրվում է ոչ միայն լավ աշխատավարձով, այլ նաև անհավանական գեղեցկության տեսարաններով, որոնց նրանք ականատես են լինում իրենց խցիկներից:

Bored Panda-ն գրում է, որ հարավամերիկյան Էկվադորում բնակվող օդաչու Սանտիագո Բորխա Լոպեսն աշխատում է որպես Ecuador Airlines ավիաընկերության օդաչու, և նա իր ազատ պահերն օգտագործում է՝ լուսանկարելով գեղեցկագույն երկնային տեսարանները:

Օդաչուի հեղինակած ֆոտոշարքը մի քանի րոպեով կտեղափոխի մեզ երկինք. լուսանկարներում կարելի է տեսնել փոթորիկներ, կայծակներ, փայլուն աստղեր, հսկայական ամպեր, լուսավորված քաղաքներ և այլն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փոթորիկներ, կայծակներ և փայլուն աստղեր. երկնային տեսարաններ՝ էկվադորցի օդաչուի ֆոտոշարքում (լուսանկարներ)