Նորվեգիայում կկառուցվի աշխարհի առաջին ինքնագնաց էլեկտրական նավը (լուսանկարներ)

20:55 • 17.05.17

Աշխարհում առաջին ինքնավար և 100 տոկոսով էլեկտրական բեռնատար նավը կկառուցվի Նորվեգիայում:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, նորույթն ստացել է Yara Birkeland անվանումը: Այն կկարողանա 65 ծովային մղոն (120 կմ) անցնել առանց վերալիցքավորման և միաժամանակ հարյուրավոր բեռնափոխադրման կոնտեյներներ տեղափոխել` շարժվելով 12-15 հանգույց արագությամբ:

Նորվեգական նախագիծը թույլ կտա հրաժարվել մթնոլորտն աղտոտող բեռնատարներով բեռնափոխադրումներից: Yara Birkeland-ի թողարկումը նախատեսված է կյանքի կոչել 2018-ի երկրորդ կեսին:

Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ իրենց գյուտը կվերափոխի ծովային արդյունաբերության ապագան և մեծ օգուտ կհասցնի շրջակա միջավայրին:

Ինքնավար բեռնատար նավը կկարողանա փոխարինել բեռնատար ավտոմեքենաների կատարած 40 000 բեռնափոխադրումներին:

 

 

 

 

Նորվեգիայում կկառուցվի աշխարհի առաջին ինքնագնաց էլեկտրական նավը (լուսանկարներ)