Amazon-ը ներկայացրել է իր հայտնի պլանշետի նոր տարբերակները

19:42 • 17.05.17

Amazon ընկերությունն այսօր ներկայացրել է իր հանրահայտ Fire պլանշետի նորացված տարբերակները` Fire 7 և Fire HD 8 պլանշետները: 

Ինչպես հայտնում է Business Insider-ը, նորագույն գաջեթներն արդեն հնարավոր է պատվիրել` 49.99 դոլար և 79.99 դոլար արժեքով` համապատասխանաբար:

Հաղորդվում է, որ Fire 7-ը փոքր-ինչ ավելի թեթև և բարակ է իր նախորդ մոդելից: Այժմ պլանշետի հաստությունը կազմում է 9.6 մմ: Լիցքավորումը կբավականացնի 8 ժամյա աշխատանքի համար:

Fire 7-ը ներկայանում է 7 դյույմ անկյունագծով էկրանով` 1024 x 600 կետայնությամբ: Արտաքինից պլանշետն այլ փոփոխությունների չի ենթարկվել, հիշողությունը ևս չի փոփոխվել: Օպերատիվ հիշողությունը կազմում է 1ԳԲ:

Fire HD 8 մոդելը արտաքին փոփոխությունների ընդհանրապես չի ենթարկվել: Այն պարզապես ներկայանում է նոր գույներով և 10 դոլարով ավելի մատչելի, քան նախորդ մոդելը: Մոդելը համալրված է 8 դյույմ էկրանով` 1280 x 800 կետայնությամբ, 1.5 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, իսկ աշխատանքը ամբողջական լիցքավորման պարագայում կտևի 12 ժամ:

 

 

Amazon-ը ներկայացրել է իր հայտնի պլանշետի նոր տարբերակները