Google-ը ներկայացրել է Android համակարգի նոր տարբերակը

23:51 • 17.05.17

Google ընկերությունն ամենամյա համաժողովում ներկայացրել է Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ծրագրավորողները կրկին շեշտը դրել են համակարգի օպտիմալացման և ավտոմատացման վրա:  Android O տարբերակը համալրվել նոր սահմանափակումներով է հետին պլանով աշխատող հավելվածների համար, ինչը թույլ է տալիս բարելավել սարքավորման աշխատանքը:

Համակարգում նոր բեյջեր են հայտնվել տարբերանշանների համար, որոնք ցույց են տալիս տվյալ հավելվածից եկող նորության առկայությունը: Տարբերանշանի վրա մատը պահելով կարելի է միանգամից կարդալ ծանուցումը:

Նորարարություններ են կիրառվել նաև մի քանի հավելվածներ միաժամանակ բացելու համար: Ինչպես օրինակ տեսամագնիտոֆոնը կարելի է գործարկել ընդհանուր էկրանի վերնամասում բացվող փոքր պատուհանում:

Համակարգի բետա-տարբերակը հասանելի է ընկերության կայքում: Վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը դեռևս չի հաղորդվում:

 

 

Google-ը ներկայացրել է Android համակարգի նոր տարբերակը