Apple-ը հունիսին 3 նոր MacBook կներկայացնի. Bloomberg
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը Microsoft-ի հետ մրցապայքարի շրջանակում մտադիր է հունիսի սկզբին ներկայացնել միանգամից 3 նոր լափթոփ:
Ինչպես նշում է Bloomberg-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով, ընկերությունը կներկայացնի MacBook Pro-ի թարմացված մոդելը՝ ավելի արագ աշխատող Kaby Lake պրոցեսորով: MacBook-ի մյուս մոդելը կունենա 12 դյույմանոց էկրան ու կատարելագործված Intel չիպ: Մինչդեռ 13 դյույմանոց MacBook Air-ը կլինի դրանց շարքում ամենամատչելին և համալրված կլինի նոր պրոցեսորով:
Աղբյուրը նկատում է, որ նոր MacBook-երի շնորհանդեսը խիստ տեղին կլինի, քանի որ Microsoft-ն այս ամիս ներկայացրել է նոր Surface լափթոփը: Այն համալրված է թաչսքրինով ու գործում է նոր Windows օպերացիոն համակարգի հիմքով:
Նշվում է նաև, որ սա Microsoft-ի առաջին լափթոփն է, որը կարող է լուրջ մրցակցություն ապահովել MacBook Air-ի համար:










