Սինգապուրում տեղադրվել է լյուքս դասի մեքենաներ վաճառող ամենամեծ «ավտոմատ սարքը» (լուսանկարներ, տեսանյութ)
Վաճառքի ավտոմատ սարքերը 20-րդ դարի ամենահետաքրքիր գյուտերից են, որոնցից կարելի է հանդիպել ամենատարբեր վայրերում: Սովորաբար այդ ավտոմատների միջոցով կարելի է գնել սնունդ և ըմպելիք: Սակայն Սինգապուրում գործող ահռելի ավտոմատը, որն ունի 146 մ բարձրություն, գնորդներին է առաջարկում աշխարհի ամենաթանկարժեք ու հազվագյուտ սուպերքարերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Autobahn Motors-ը, որն իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում, հնարավորություն է տալիս նախընտրած մոդելն ընտրել զանազան Ferrari-ներից, Lamborghini-ներից, Bentley-ներից և այլ հեղինակավոր ավտոբրենդներից:
Հայտնի է, որ 15-հարկանի վաճառքի ավտոմատը բացվել է 2016թ. դեկտեմբերին: Այնտեղ վաճառվում է լյուքս դասի 60 մեքենա: Պատվերն անելուց հետո մեքենան 2 րոպեում հասնում է առաջին հարկ:















