Zomato ծառայությունը հայտնել է, որ հաքերները գողացել են 17 մլն օգտատիրոջ անձնական տվյալները
Հնդկաստանում տեղակայված, սակայն այլ երկրներում ևս մեծ ճանաչում վայելող Zomato առցանց ծառայությունը հայտնել է, որ հաքերները գողացել են 17 մլն օգտատիրոջ անձնական տվյալները:
Ինչպես նշում է ria.ru-ն, ծառայության կայքի բլոգում նշվել է, որ հաքերները գողացել են Zomato-ի օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեները, գաղտնաբառերը, գրաֆիկական սիմվոլները և այլ տեղեկություններ:
Մասնագետները խորհուրդ են տվել ծառայությունից օգտվողներին, անվտանգության նկատառումներից ելնելով, փոխել իրենց գաղտնաբառերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Zomato-ն զբաղվում է հանրային սննդի կետերի առցանց որոնմամբ: Այն տարածված է ոչ միայն Հնդկաստանում, այլև՝ ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Ամեն ամիս դրանից օգտվում է ավելի քան 120 մլն մարդ:










