ՆԱՍԱ-ն գիտնականներին խնդրել է սարքավորումներ պատրաստել դեպի Եվրոպա արբանյակ առաքելություն իրականացնելու համար

17:24 • 18.05.17

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ղեկավարությունը գիտնականներին խնդրել է նոր գիտական սարքավորումներ պատրաստելու վերաբերյալ առաջարկներ ուղարկել. այդ սարքավորումներով գործակալությունը պլանավորում է հագեցնել դեպի Յուպիտեր մոլորակի Եվրոպա արբանյակ կայանալիք առաքելությունը: Այս մասին հայտնում է գործակալության պաշտոնական կայքը:

«Դեպի այս խորհրդավոր սառցե լուսին առաքելություն ուղարկելը, մի աշխարհի դիպչելն ու հետազոտելը, որի վրա կարող է կյանք լինել. սա առաքելության գլխավոր առաջադրանքն է», - հայտնել է ՆԱՍԱ-ի գիտական առաքելությունների տնօրինության ղեկավարի տեղակալ Թոմաս Զուրբուխենը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գիտական սարքավորումների վերաբերյալ ուղարկված առաջարկությունները երկմակարդակ գնահատում կանցնեն, որի ընթացքում կորոշվի դրանց իրականալիությունը և արդիականությունը: Առաջին փուլի շրջանակում կառանձնացվի մոտ 10 առաջարկ: Գլխավոր առաջադրանքները, որոնք պետք է իրականացնեն սարքավորումները, արբանյակի վրա հնարավոր կյանքի հետքեր գտնելը, հնարավոր բնակելիության պայմանների, վայրէջքի տեղանքի մակերևույթի և գրունտի հատկությունների գնահատումն է:

Նշվում է, որ քննարկվող առաքելությունը կարող է մեկնարկել վերջերս հաստատված Europa Clipper առաքելությունից հետո, որի մեկնարկը պլանավորվում է իրականացնել 2020-ական թվականներին:

ՆԱՍԱ-ն գիտնականներին խնդրել է սարքավորումներ պատրաստել դեպի Եվրոպա արբանյակ առաքելություն իրականացնելու համար