Space X-ը կօգնի «տիեզերական» հուղարկավորություններ անցկացնել
Ամերիկյան Space X ընկերությունը կմասնակցի Elysium Star II նախագծին, որի շրջանակներում հանգուցյալների աճյունը տիեզերանավով կտեղափոխվի ուղեծիր: Այս մասին հայտնում է Elysium Star կայքը:
Նշվում է, որ Elysium Star II-ը կդառնա իր տեսակի մեջ առաջին տիեզերանավը, որը նախատեսված է բաց տիեզերքում հուղարկավորություն անցկացնելու համար:
Հայտնի է, որ ավելի վաղ եղել է աճյունը տիեզերք հասցնելու դեպք, սակայն այն ժամանակ աճյունը դիտարկվել է որպես երկրորդական բեռ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկա պահին ընկերությունը բոլոր ցանկացողներին առաջարկում է իրենց մերձավորների համար ամրագրել այս ծառայությունը, որի արժեքն առնվազն կազմում է 2490 հազար դոլար:
Նախագիծը մշակողների պլանների համաձայն՝ հանգուցյալի աճյունը կտեղադրվի հատուկ պարկուճի մեջ, իսկ դրա վրա հնարավոր կլինի առավելագույնը 80 սիմվոլից բաղկացած գրություն անել:
Դրանից բացի, տիեզերանավի տեղակայությունը հնարավոր կլինի դիտել հատուկ հավելվածի միջոցով: Սպասվում է, որ այն մինչև 2 տարի կպտտվի Երկրի շուրջ:










