Ուկրաինացի փաստաբանը դատի է տվել Պորոշենկոյին՝ ուկրաինացիների մուտքը ռուսական կայքեր արգելելու համար

05:21 • 18.05.17

Ուկրաինացի փաստաբան Ռոման Լիխաչովը հայց է ներկայացրել Գերագույն վարչական դատարանին՝ անվավեր ճանաչելու նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանն առ այն, որ ուկրաինացիներին արգելվի մուտք գործել ռուսական կայքեր:

Խոսքը մասնավորապես վերաբերում է ռուսական «VKontakte», «Odnoklassniki», «Yandex» «Mail.ru» կայքերին, հայտնում է ՌԻԱ Նովոստի  լրատվական գործակալությունը:


Լիխաչովը, մեկնաբանելով իր գործողություններն, ասել է, որ ինքը չի հանդուրժի «քաղաքացիների իրավունքների անպատիժ խախտումը»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հակառուսական պատժամիջոցների երկարաձգման և ընդլայնման հրամանագիր էր ստորագրել, որի ներքո ուկրաինացիներին նաև արգելել էր մուտք գործել վերոնշյալ սոցիալական ցանցեր:

Ուկրաինացի փաստաբանը դատի է տվել Պորոշենկոյին՝ ուկրաինացիների մուտքը ռուսական կայքեր արգելելու համար