Թյունինգի ենթարկված Bugatti Veyron-ը վաճառքի է հանվել 2 մլն դոլարով

23:06 • 18.05.17

ԱՄՆ-ում առցանց վաճառքի է հանվել թյունինգի ենթարկված Bugatti Veyron մոդելը: Motor.ru-ի փոխանցմամբ` հիպերքարը վաճառվում է 2 մլն դոլարով:

Լոսանջելեսյան գործակալությունից հայտնել են, որ Mansory ընկերության կողմից կատարելագործված նոր մեքենայի արժեքը գնահատվում է 2.5 մլն: Մեքենայի վիճակը գնահատվում է «հոյակապ», սակայն վազքի մասին որևէ տեղեկություն չի նշվում:

Փոփոխության է ենթարկվել մեքենայի արտաքինը, որոշ տարրեր ներկայանում են ոսկեգույնով: Նոր օդամղիչ համակարգի շնորհիվ մեքենայի հզորությունը հասցվել է 1108 ձիաուժի:

Թյունինգի է ենթարկվել նաև մեքենայի ինտերիերը, փոփոխվել է սրահի գրեթե ողջ դիզայնը:  

 

 

 

Թյունինգի ենթարկված Bugatti Veyron-ը վաճառքի է հանվել 2 մլն դոլարով