Ճապոնացիները եռատեղ էլեկտրական քրոսովեր են ներկայացրել` «ճայի թևերով» (լուսանկարներ)
Ճապոնական Asahi Kasei ընկերությունը, որը մասնագիտանում է քիմիական արդյունաբերության գործում, ներկայացրել է AKXY եռատեղ էլեկտրամեքենայի նախատիպը:
Motor.ru-ի հաղորդմամբ` ավտոմեքենայի հանրային դեբյուտը կկայանա Յոկոհամայում անցկացվելիք ցուցահանդեսին, որը բացվելու է մայիսի 24-ին:
Նորույթը նախագծվել է մեկ այլ ճապոնական ընկերության` GLM-ի հետ համատեղ, որն անցյալ տարի հայտարարել էր Roadyacht GTS սպորտային մեքենայի սերիական արտադրություն սկսելու մասին:
Ավտոմեքենան ստեղծվել է նախևառաջ մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընկերության նորարարությունները ցուցադրելու համար:
AKXY քրոսովերի երկարությունը կազմում է 4685 մմ, լայնությունը` 1813 մմ, իսկ բարձրությունը` 1562 մմ: Վարորդի նստատեղը գտնվում է աջ կողմում:













