Ուղևորները շուտով կկարողանան Airbus-ի «թռչող մեքենաներով» երթևեկել սովորական տաքսու արժեքով

19:51 • 19.05.17

Airbus-ը մոտ է իր էլեկտրական օդանավի առաջին փորձնական թռիչքն իրականացնելուն և հայտնում է, որ նման տրանսպորտային միջոցով երթևեկությունը կարժենա նույնքան, որքան «սովորական տաքսիով»:

Ինչպես ընդգծում է Business Insider-ը, ֆրանսիական խոշորագույն ինքնաթիռաշինական ընկերության` Սիլիկոնի հարթավայրում գտնվող մասնաճյուղում թռչող տաքսի են մշակում որպես ճանապարհային երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ծրագրի մի մաս:

Նախագծի ղեկավար Զեք Լովերինգը ցուցադրել է ապագա մեքենաների տեսքն ու նշել, որ թռչող տաքսիներով երթևեկությունը կարժենա 1.50-2.50 դոլար` մեկ մղոնի (1.6 կմ) համար:

Project Vahana անվանումն ստացած էլեկտրական մեքենաներն ինքնավար է լինելու և ուղղահայաց օդ է բարձրանալու 8 ռոտորի օգնությամբ: Airbus-ն իր առաջին նախատիպը կփորձարկի 2017-ի վերջին:

Վերջնական տարբերակը մտադիր են շուկա հանել 2020-ին: Այն հնարավորություն կունենա 100 կմ տարածություն անցնել:

Տեսանյութը՝այստեղ:

 

 

 

 

 

Ուղևորները շուտով կկարողանան Airbus-ի «թռչող մեքենաներով» երթևեկել սովորական տաքսու արժեքով