Audi-ն պատրաստվում է ինքնագնաց ավտոմեքենաների թողարկմանը 2021-ին
Audi ընկերությունը մտադիր է 2018-ի կեսերին 5 հիմնական ընտանիքի նոր մոդելներ ներկայացնել: Բացի այդ, 2019-ին Q սերիայի ընտանիքը կհամալրվի երկու նոր մոդելով` Audi Q8 և Audi Q4:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին տեղեկացրել է Audi AG-ի խորհրդի նախագահ Ռուպերտ Շտադլերը: Նա նշել է, որ 2019-ին կներկայացվեն նաև e-tron նորագույն մոդելները:
2020-ին գերմանական ավտոարտադրողը մտադիր է շուկա հանել 3 նոր էլեկտրամեքենա, ինչից հետո ընկերության բոլոր առանցքային մոդելները կունենան էլեկտրական տարբերակներ:
Ընթացիկ տարում շուկայում ներկայացվելու են հաջորդ սերնդի Audi A8 և Audi A7 մոդելները, որոնք կներկայացվել Բարսելոնայում անցկացվելիք Audi Summit միջոցառման ժամանակ:
Մեքենաշինական հսկան համաձայնագիր է ստորագրել Porsche-ի հետ համատեղ մոդելներ թողարկելու վերաբերյալ: Ընկերության գլոբալ ծրագրերի շրջանակներում ներառված է նաև ավտոպիլոտ համակարգի զարգացումը: Հաջորդ տասնամյակի մեկնարկին ինքնագնաց տեխնոլոգիան պատրաստ կլինի առաջին մոդելների համար:










