Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն՝ նախատեսված ներքին շուկայի համար (լուսանկարներ)
Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Camry-ն՝ նախատեսված ներքին շուկայի համար:
Ինչպես նշում է motor.ru-ն, նոր սեդանն արտաքին դիզայնով խիստ նման է ամերիկյան շուկայի համար ներկայացված մոդելին:
Ինչ վերաբերում է դրա ներքին սրահին, ապա այնտեղ ևս էական փոփոխություններ չեն արվել, փոքր-ինչ թարմացվել են մուլտիմեդիական համակարգի և կլիմատ-կոնտրոլի կառավարման բլոկերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընթացիկ տարվա սկզբին ամերիկյան շուկայի համար ներկայացված մոդելը համալրված է 3.5լ աշխատանքային ծավալով, 6 գլանանի V-աձև, 2.5 լ աշխատանքային ծավալով, 4 գլանանի շարքային և 2.5 լ աշխատանքային ծավալով հիբրիդային շարժիչներով:











