Գիտնականներն Արեգակնային համակարգում նոր լուսին են հայտնաբերել
Գիտնականները 2007 OR10 գաճաճ մոլորակի մոտ 250-350 կմ տրամագծով ոչ մեծ լուսին են հայտնաբերել: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Astrophysical Journal Letters-ում հրապարակված հոդվածում:
Բացահայտումը փոխել է գիտնականների պատկերացումն Արեգակնային համակարգի ձևավորման մասին, քանի որ նման լուսնի գոյությունը վկայում է այն մասին, որ այդ երկնային մարմինների առաջացման ժամանակներում մոլորակների «սաղմերի» միջև բախումներն ավելի հաճախակի են տեղի ունեցել, քան կարծում էին մինչ այժմ:
2007 OR10 գաճաճ մոլորակը հայտնաբերել են 2007-ին և մինչև վերջերս գիտնականները չէին կարողանում բացատրել մոլորակի մակերեսին երևացող արտասովոր կարմիր լույսը: Այս մոլորակն իր չափսերով երրորդն է Պլուտոնից և Էրիդայից հետո:
Այս մոլորակն իր առանցքի շուրջը մեկ պտույտը կատարում է 45 ժամում և ոչ թե 20-24, ինչպես Կոյպերի գոտում գտնվող մյուս օբյկտները:
Վերլուծելով առկա տեղեկություններն ու ուսումնասիրելով «Հաբլ» աստղադիտակից դեռևս 2009-ին ստացված պատկերները` գիտնականներն այնտեղ հայտնաբերել են լուսինը:










