Ներկայացվել է աշխարհում առաջին ինքնավար տրանսֆորմեր-ավտոմեքենան (լուսանկարներ)
Իտալական Camal և ամերիկյան OSVehicle ընկերությունները ներկայացրել են աշխարհում առաջին ինքնագնաց տրանսֆորմեր-ավտոմեքենան:
Ինչպես նշում է Motor.ru-ն, մեքենան կազմված է հինգ հիմնական մասից: Edit. Ее անունն ստացած մոդելի բաղկացուցիչ մասերն են դիմային հատվածը, հետևի մասը, տանիքը, դռները և շասսին: Բոլոր տարրերը, բացի վերջինից, կարող են փոխվել:
Ծրագրավորողների խոսքով` մեքենան կարող է կիրառվել տարբեր մեքենաշինական ընկերությունների կողմից տարբեր նպատակների համար:
Ինչպես նախատեսված է ծրագրավորողների կողմից, մասերը փոխարինելու հնարավորությունը թույլ կտա այն առավել գործնական նպատակներով կիրառել: Այժմ այն գոյություն ունի միայն համակարգչային մոդելի տեսքով:














