Ղազախստանում ներկայացվել է աշխարհում ամենաէժան էլեկտրական մեքենան (լուսանկար)

17:08 • 22.05.17

Ղազախստանում ստեղծվել է նոր էլեկտրական մեքենա, որն արժե ընդամենը 200 դոլար և համարվում է իր տեսակի մեջ աշխարհում ամենաէժանը:

Ինչպես նշում է Корреспондент.net-ը, մոդելն իրենից ներկայացնում է կոմպակտ քաղաքային մեքենա, որի երկարությունը չի գերազանցում 3մ-ն: Փոխադրամիջոցի տանիքին տեղադրված են արևային մարտկոցներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2 ուղևորի համար նախատեսված մեքենան, ըստ ամենայնի, կդրվի սերիական արտադրության: Հետագայում կհայտնվի դրա 4 տեղանոց մոդելը:

Նշվում է, որ մեքենայի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է հուլիսին՝ Աստանայում:

 

Ղազախստանում ներկայացվել է աշխարհում ամենաէժան էլեկտրական մեքենան (լուսանկար)